Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Էս էլ Բեռլուսկոնին

Էս էլ Բեռլուսկոնին
30.10.2012 | 12:05

Իտալիայի նախկին վարչապետ, «Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին Mediaset ընկերությունում ֆինանսական խախտումներ թույլ տալու մեղադրանքով դատապարտվել է չորս տարվա ազատազրկման: Ճիշտ է, հաշվի առնելով 2006 թվականին ընդունված համաներման օրենքը, նա կալանքի տակ կմնա մեկ տարի, բայց դե, ինչպես ասում են, անազատության մեկ օրն էլ ահռելի ժամանակ է: Դատավարության արդյունքում Բեռլուսկոնին նաև ֆինանսական վնաս է կրել: Դատարանը նրան պարտադրել է հարկային ծառայություններին տասը միլիոն եվրո տուգանք վճարել: Նրան միաժամանակ երեք տարի ժամկետով արգելվել է պետական պաշտոններ զբաղեցնել:
Բեռլուսկոնին Mediaset-ի` Իտալիայի խոշորագույն մեդիախմբերից մեկի հիմնադիրն է: Հատկանշական է, որ կազմակերպությունում խախտումների մասով հետաքննությունն սկսվել էր դեռևս 2006 թվից` նրա վարչապետության օրոք, ինչը չէր խանգարել օրենքի իտալացի ծառաներին գործել օրենքի տառին ու ոգուն համապատասխան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ